ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Առաջնագիծ, բայց...

Առաջնագիծ, բայց...
13.10.2024 | 16:09

Պաշտպանության նախարարը տեղեկացնում է, թե ԵՊՀ պատվիրակությանը տարել է առաջնագիծ, ծանոթացրել իրավիճակին: Լավ է արել, բայց...

* Վարդենիսից, Ներքին Հանդի կեսից ու Տեղ գյուղից այն կողմ չեն կարող անցնել, մինչդեռ համալսարանականները ժամանակին Բերձորում ծառատունկ էին անում: Ընկեր Մելիքյանի նախաձեռնությամբ Արցախի Մարտունու Մաճկալաշենում (Ամարասի հարևանությամբ) անտառ էին հիմնում:

* ԵՊՀ հնագետները Տիգրանաշենում պեղումներ էին անում ու Հայոց պատմությունը հարստացնում էին նոր հայտնագործություններով, գտածոներով, Արցախ աշխարհի «կադաստրի» հայկական վկայականի վրա նոր կնիքներ ավելացնելով:

* Պապիկյանն այլեւս համալսարանականների հետ նռները ձեռքը սելֆի չի անելու իր հայրենիք հռչակած Ակնայում:

* Իրեն մնացել են Նիկոլի հռչակած ...հազար քառակուսի կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը...

* Վերջապես, ենթադրում եմ, թե ինչ կառույցներ է տարել Պապիկյանը համալսարանականներին, որոնց զարմացրել է ԳՇ պետի տեղակալ գեներալ Գրիգորյանի ներկայացրածը, որն իրոք գնահատելի է ու անուրանանալի:

** Բայց հարց, մարտական հենակետերում եղա՞ն, դիրքապահից պարզեցի՞ն, որ շաբաթներ, ամիսներ հերթափոխ չեն ունենում:

** Ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցեցի՞ն, որ տեղեկանան 18-20 տարեկան պարտադիր շարային կազմին ինչպե՞ս են պաշտպանում մոբիլիզացիոն այլ ռեսուրսներից, որ կարգապահությունը պահպանեն:

** Զինվորներին հարցրեցի՞ն այս իշխանության քարոզչական «հաղթաթուղթ» «մայկա, տռուսիկի» մատակարարման վիճակը, որ ապշեին՝ ինչես նախկինում, հիմա էլ ծնողներն ուղարկում են այն, ինչը բնական է:

** ՈՒ բազում այլ հարցեր, որոնք ուղղակի չի կարելի բարձրաձայնել...

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2827

Մեկնաբանություններ